Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական դիտավորությամբ, հիշյալ տան բակում՝ աստիճանների վրա առաջացած խոսակցության ժամանակ, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» կուսակցության գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել իրենց թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:
Վ.Կ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):
Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակ...
Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար. Քոչարյան
Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնո...
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...