Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար. Քոչարյան
Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնորոշված էին, հիմա՝ մոտ 25-30 տոկոսը։ Այսինքն մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ նույնիսկ որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը
«Լավ է, որ կան ուրիշները։ Առաջ ԱԺ մտնում էին 5-6 ուժ, ներկայիս 3-ը նորմալ չէ։ Մեր ջանքերը, փողոցային պայքարը լավ պայմաններ է ստեղծել իշխանափոխության համար՝ որոշ չափով մեր մաշեցման գնով։ Բոլորը գալիս են ծրագրերով, դրանք լավն են, սիրուն են ներկայացված։ Հիմնական հարցը՝ ով կարող է դա անել, մարդ, որը ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունն ունեն, բայց դեռ չունեն փորձ, պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարում չեն դրսևորվել։
Մենք պետք է դիրքավորվենք որպես ուժ և ես, որպես առաջնորդ, որն ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է անել 3-րդ անգամ։ Սա մեր մեսիջը պետք է լինի ընտրողներին»,- նշել է երկրորդ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...