10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ եմ նեղվել: Այս մասին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ թոշակների բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենայն հարգանքով՝ ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, մինչև վերջ էլ ծխում էր, ինչը հիվանդության զարգացման պատճառներից էր, ես ոչինչ չէի կարողանում անել, որ չծխի:
Ասում էի լավ, հիմա 10,000 դրամ պետք է ավելացնենք, որ միջին սպառողական զանբյուղի խնդիրը լուծենք, 10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն և ծխախոտի օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան, դրա համար էլ մտածեցինք ու ասացինք, որ եկեք այս փուլում այդ 10,000 դրամը ուղղորդենք առողջության վրա:
Մենք ճիշտ ենք վարվել, հետո՝ արձանագրեցինք, որ 2025 թվականի տնտեսական աճը եղել է 7,2 տոկոս, հաջորդ օրը ֆինանսների նախարարին ու փոխվարչապետերին գրել եմ ու հարցրել, որ այդ աճին դրամական գնահատական տան, ասացին՝ դա 100 մլրդ դրամ է, ես էլ ասացի՝ որ հիմա 10,000 դրամով կավելացնենք թոշակը: Սա այն դեպքն է, որ մեր թոշակառուները պետք է զգան տնտեսական աճը»,- նշել է ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը::
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...