Լավրովի սուր արձագանքը` Փաշինյանի վերջին հայտարարություններին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը` Հայաստանին վաճառել երկաթուղիների կոնցեսիան, զարմանք է առաջացնում, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը նշել է, որ կանոնավոր շփումներ են ընթանում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխվարչապետների միջեւ և կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կոնցեսիոն կառավարման հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։
«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը... Եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ: Իսկ դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, որ դրանք ընդհանրապես «իրենց» են, և ընդհանրապես մենք նրանց 2 մլրդ պարտք ենք», - ասել Է Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես հասկանում եմ, որ սա մեր քաղաքացիների մոտ զգացմունքներ է առաջացնում՝ ոչ միայն տնտեսական վերլուծությունից։ Ես բացառություն չեմ», - հավելել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Մոսկվայից խնդրում է վաճառել հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիան երրորդ երկրին: Հարցին, թե ինչ կանի Հայաստանը, եթե Ռուսաստանը մերժի Երևանի երկաթուղային առաջարկները, Փաշինյանը նշեց, որ դա անհնար է:
2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով փոխանցվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը՝ ևս տասը տարով երկարաձգելու իրավունքով։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...