Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձը։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, լրագրողների հետ ունեցած զրույցում, անդրադարձել է Երևանում Իրանի դեսպանատան դիմաց մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ցույցերին, ինչպես նաև իրանական կողմի դժգոհություններին։
Առաջացած դժգոհությունների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ դեսպանն ասել է, որ խնդիրները հիմնականում կարգավորվել են։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այո, մեծ մասամբ այդ խնդիրն արդեն լուծված է։ Լինում են դեպքեր, որ անգամ ընկերների և բարեկամների միջև այսպիսի բան առաջանում են, նեղանում են միմյանցից։ Բայց հին բարեկամները բարեկամներ են»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք՝ Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին զուգահեռ Երևանում կազմակերպված ցույցերը դժգոհություն էին առաջացրել իրանական կողմում։ Դեսպանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այդ ակցիաների ընթացքում վիրավորանքներ են հնչել երկրի իշխանությունների հասցեին, և Թեհրանում տպավորություն է ձևավորվել, թե Հայաստանը վերածվում է հակաիրանական գործողությունների կենտրոնի։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Փոփոխություններ՝ ՀՀ դրոշի վարվեցողության կարգում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձել է պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքին։ «Դրոշ...