Շնամարտ կազմակերպելու դեպքեր են բացահայտվել․ ՆԳՆ
Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Պարզվել է, որ 2025 թ. ամռանը Պրիվոլնոյե գյուղի բնակիչ՝ 17-ամյա և Մեդովկա գյուղի բնակիչ՝ 18-ամյա երկու երիտասարդ Պրիվոլնոյեի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել, ինչի հետևանքով շները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։
Շնամարտի մյուս դեպքը 2025 թ. ձմռանը Մեդովկա համայնքի հարակից դաշտում կազմակերպել էին նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա և Տաշիր քաղաքի բնակիչ՝ 53-ամյա երկու տղամարդ, իսկ Մեդովկա գյուղի 18-ամյա բնակիչը այն նկարահանել և տեղադրել էր սոցիալական հարթակի իր էջում։ Այս դեպքում ևս շները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ․ շարունակում է թանկանալ
Միջազգային բորսաներում արձանագրվել է թանկարժեք մետաղների ֆյուչերսների գների աճ։ Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում ոս...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարող...
Սաստիկ բքի, ձյան պատճառով ճանապարհները փակվում են
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակայ...