Ադրեջանում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության շրջանակներում առկա և ապագա համագործակցության օրակարգերը, գործընկերության մեխանիզմների շրջանակներում աշխատանքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելուն ուղղված դիվանագիտական ջանքերը և վստահության ամրապնդման միջոցառումները, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և խաղաղության հեռանկարները։
Տեղեկատվություն է տրամադրվել նաև տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական նախագծերի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...
Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործո...
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...