Ուկրաինային անհրաժեշտ է Միացյալ Նահանգների անխափան օգնությունը․ Զելենսկի
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգին առնչվող խնդիրը հրթիռների պաշարների նվազումը չէ, այլ հարձակումների ժամանակ Ռուսաստանի օգտագործած հրթիռների թվի զգալի աճը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշելով՝ Ուկրաինան ստացել է ավելի շատ ՀՕՊ համակարգեր, բայց Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է հրթիռների, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների օգտագործումը։ Ռուսաստանը շարունակում է ավելացնել զենքի արտադրությունը՝ ստանալով բաղադրիչներ առանձին երկրներից և մասնավոր ընկերություններից։
«Նրանք բաղադրիչներ են ստանում, ցավոք, գործընկեր երկրներից, մասնավոր հատվածից։ Սակայն այդ հրթիռները արտադրելու նրանց կարողությունը պետք է նվազեցվի, բայց դա դեռ տեղի չի ունենում», - ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռները մնում են միակ արդյունավետ հակաբալիստիկ հրթիռային համակարգը։
Հետևաբար, Ուկրաինային անհրաժեշտ է ՀՕՊ հրթիռների մատակարարումների ավելացում և գործընկերների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների անխափան օգնություն։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում ինտերնետ հասանելիությունը կվերականգնվի ոչ ուշ, քան հունվարի 23-ը
Իրանում ինտերնետ հասանելիությունը կվերականգնվի ոչ ուշ, քան հունվարի 23-ը, հայտարարել է գիտության, տեխնոլոգիաների և տնտես...
Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե՝ Գրենլանդիայի․ Թրամփ
Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի հետ կապված հարց...
Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության. Նազելի Բաղդասարյան
Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը մի...
ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Իրաքից
ԱՄՆ-ն ավարտել է իր զորքերի դուրսբերումը Իրաքի օբյեկտներից, բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, հաղորդում է CNN-ը՝ հղում...