Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության. Նազելի Բաղդասարյան
Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք։
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին և նախաձեռնություններին, որոնք էական ներդրում են ունենում ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և խաղաղ համակեցության ամրապնդման գործում։ Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են, ի թիվս այլոց, Ալ Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, ինչպես նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպական առաջնորդները հայտարարել են, որ Գրենլանդիայի համար մաքսատուրքերի սահմանման Թրամփի սպառնալիքները կարող են սրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի պաշտպանության համար նոր մաքսատուրքերով սպառնացող եվրոպական ութ երկրների առ...
Իրանում ինտերնետ հասանելիությունը կվերականգնվի ոչ ուշ, քան հունվարի 23-ը
Իրանում ինտերնետ հասանելիությունը կվերականգնվի ոչ ուշ, քան հունվարի 23-ը, հայտարարել է գիտության, տեխնոլոգիաների և տնտես...
Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե՝ Գրենլանդիայի․ Թրամփ
Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի հետ կապված հարց...
ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Իրաքից
ԱՄՆ-ն ավարտել է իր զորքերի դուրսբերումը Իրաքի օբյեկտներից, բացառությամբ Քրդստանի տարածաշրջանի, հաղորդում է CNN-ը՝ հղում...