Թրամփը չի մասնակցի Փարիզում կայանալիք G7 գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում այս շաբաթ այցելել Փարիզ՝ մասնակցելու իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի առաջարկած G7 արտակարգ գագաթնաժողովին։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։
Մակրոնն այս առաջարկը արել է Թրամփին ուղղված SMS հաղորդագրության մեջ, որը հետագայում ամերիկացի նախագահը տարածել է սոցիալական ցանցերում։
«Ես կարող եմ կազմակերպել G7 հանդիպում Դավոսից հետո՝ Փարիզում, հինգշաբթի կեսօրին։ Ես կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին միջոցառմանը», - գրել է Մակրոնը։
Նույն հաղորդագրության մեջ Ֆրանսիայի նախագահը նաև առաջարկել է ընթրիք կազմակերպել՝ նախքան Թրամփի Վաշինգտոն վերադառնալը։
Միաժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ Մակրոնը հաստատել է, որ չի պլանավորում երկարաձգել Դավոսում իր մնալը մինչև չորեքշաբթի՝ Թրամփի ժամանման օրը։
«Ես կարիք չունեմ փոխելու իմ գրաֆիկը», - ասել է նա՝ հավելելով, որ այսօր երեկոյան իր մեկնումը նախապես պլանավորված էր։
Նմանատիպ հոդվածներ
Մեր տարածաշրջանում ահաբեկչության դարաշրջանն ավարտվել է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություններ է արել Անկարայում կայացած նիստից հետո։ Իր ելույթում նա նշել է,...
Ես այլևս պարտավոր չեմ մտածել միայն խաղաղության մասին․ Թրամփ
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Նորվեգիայի վարչապետին՝ գրելով, որ այլևս չի զգում «պարտավորություն մտածել բացառապես խաղաղության...
Իրանի արտաքին գործերի նախարարի ելույթը Դավոսի ֆորումում չեղարկվել է
Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հունվարի...
Ուկրաինային անհրաժեշտ է Միացյալ Նահանգների անխափան օգնությունը․ Զելենսկի
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգին առնչվող խնդիրը հրթիռների պաշարների նվազումը չէ, այլ հարձակումների ժամանակ...