Քաղաքականություն

Վերաքննիչը չի ասել՝ տնային կալանքը սխալ էր, ասել է՝ վաղ էր. Վարդևանյան

Վերաքննիչը չի ասել՝ տնային կալանքը սխալ էր, ասել է՝ վաղ էր. Վարդևանյան

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվեր, ասել է, որ այդ հարցով վարույթ հարուցելու համար վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել։ Նա բեկանել է վարույթ հարուցելու որոշումը»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։


«Տեխնիկական, ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանությամբ է բեկանվել որոշումը։ Բայց չի ասել, որ տնային կալանք կիրառելու մասին որոշումը պետք է բեկանվի և պետք է, օրինակ, կալանք կիրառվի։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե առկա է ինտենսիվ խափանման միջոց՝ կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր առաջ պետք է երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, և քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դա դիտարկվել է դատավորի կողմից, վարույթ է հարուցվել և այսօր՝ 16։00-ին, դատական նիստ է նշանակվել։ Քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոցի փոփոխության որևէ կառուցակարգ չի նախատեսում, եթե արդեն հստակ ժամկետն առկա է, չի նախատեսում։


Կա՛մ թո՛ղ գան արձանագրեն, որ ՀՀ–ում քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կա՛մ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն»,- հավելել է Վարդևանյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը ՝ երկու ամիս ժամկետով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250