Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում ընթացող բողոքի ցույցերի և «հնարավոր ռազմական բախումների» պայմաններում գերմանացի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել երկիրը։
Գերմանիայի ԱԳՆ կայքում տեղադրված՝ Իրանի վերաբերյալ թարմացված բաժնում նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում լքել Իրանը, քանի որ կա կամայական ձերբակալությունների և կալանավորումների վտանգ։
Նշվում է նաև, որ Թեհրանում Գերմանիայի դեսպանությունը կարող է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել միայն սահմանափակ ծավալով, իսկ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի հետագա վատթարացումը, ինչպես նաև «նոր ռազմական բախումները», չեն բացառվում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում հավելել են, որ Իրանում գտնվելու ընթացքում պետք է խուսափել քաղաքական միջոցառումներին և ցույցերին մասնակցելուց, ինչպես նաև հեռու մնալ մարդկանց մեծ կուտակումներից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կոչ էր արել Իրանում բողոքի ցույցերի մասնակիցներին շարունակել իրենց գործողությունները և գրավել պետական մարմինները։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան
Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի մի...
Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ ...
Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդութ...