Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Լուրերը:
«Բայց ԹՐԻՓՓ-ը ինքը գնում-կպնում է ուրիշ ենթակառուցվածքների: Այնպես չէ, որ Հայաստանի և աշխարհի բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները ԹՐԻՓՓ-ի մաս են, և մյուսները խոսում ենք Տրանսկասպյան երկաթուղու մասին. այդտեղ բազմաթիվ երկաթուղիներ կան, գազամուղներ, նավթամուղներ, էլոկտրաէներգիայի արտահանում կա, արտադրություն կա, այդ բոլոր ենթակառուցվածքներում ամենատարբեր ներդրողներ կարող են մասնակցել:
Ռուսաստանի պարագայում այս փուլում խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով Ախուրիկի հատվածը, Երասխի հատվածը վերականգնեն, և նաև Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի: Խնդրում եմ արձանագրել, որ ԹՐԻՓՓ-ը ներդրումային ծրագիր է, շատ կարևոր, առանցքային, բայց ներդրումային ծրագիր է ՀՀ և ԱՄՆ-ի, բայց շատ շահառուներ հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից և մասնակցելու այդ ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հնարավորություննների օգտագործմանն ամենատարբեր ոլորտներում»,- նշել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան
Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի մի...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ ...
Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդութ...
Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ․ Թորոսյանը՝ Կարպետյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կ...