Բացահայտել ենք դեպքեր, երբ տնօրենները դպրոցի զարգացման ծրագիրն իրենք չեն գրել. ԿԳՄՍ նախարար
Այո, հետևողական եղել ենք և բացահայտել ենք դեպքեր, երբ դպրոցի տնօրենները դպրոցի զարգացման ծրագիրն իրենք չեն գրել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բացահայտվել են այն դպրեցի տնօրենները, ովքեր տնօրինել են «արտագրված» ծրագրերով:
«Այժմ մեր գործիքակազմն ավելի բարելավված է, հիմա մենք քննարկում ենք արհեստական բանականության միջոցով ավելի էֆեկտիվ ստուգել զարգացման ծրագրերը: Առաջիկա ամիսներին փորձարկելու ենք այդ գործիքը ներդնել»,- նշել է նա:
Անդրադառնալով վերոնշյալ տնօրեններին՝ Անդրեասյանը նշել է, որ հարցարույցի ժամանակ միևնույն է՝ կենդանի շփման մեջ հասկանում են, արդյո՞ք տվյալ անձն է տեքստի հեղինակը, թե ոչ. «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հարցազրույցի ժամանակ նկատել ենք, որ այդ մարդը տվյալ տեքստի հեղինակը չէ և տվել ենք բացասական եզրակացություն»:
Հարցին, թե արդյոք գնված ծրագրերով պաշտոնավարած տնօրենները շարունակում են պաշտոնավարել, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այդ մարդկանց հետ կապված իրենց կողմից ձեռնարկվելիք աշխատանքն արված է:
«Որ որևէ մեկը գնված ծրագրով պաշտոնավարի և դրա հանդեպ քայլ չիրականացվի՝ այդպիսի դեպք չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ մեր տնօրենները ճիշտ կլինի կենտրոնանան իրենց աշխատանքի վրա, աշխատանքով է որոշվելու դրա շարունակությունը»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. մանրամասներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցո...
Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթերի մասին
Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է ի...
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ «тренажер»-ի վրա պարապելն է. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան
Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս...