Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. մանրամասներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցով կենսաթոշակի և նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին:
«Ինչպես գիտեք, մենք փոխել ենք հետվճարի չափը և հունվարի մեկից այն կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ, և դուք կարող եք ձեր թոշակն ու նպաստն ինքնուրույն այդքան բարձրացնել:
Դրա համար պարզապես պետք է ՀՀ-ում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ:
Բայց ուզում եմ խոսել մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին: Դա վերաբերում է 2 տոկոս հետվճարին, որը կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի դեպքում, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն ArCa քարտով»,- մանրամասնել է նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրենց քարտերը փոխարինեն ArCa-ով, ապա հնարավորություն կունենան 20 տոկոսի փոխարեն 22 տոկոս հետվճար ստանալ:
Նմանատիպ հոդվածներ
Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթերի մասին
Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է ի...
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝...
Անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Աննա Հակոբյան
2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլև՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ Այս մասին գրել է վարչապ...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ «тренажер»-ի վրա պարապելն է. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան
Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս...