«Հայաստան» դաշինքի նախկին և գործող պատգամավորներ հրավիրվել են Դատախազություն. Վարդանյանը մանրամասնել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի շարք անձանց՝ Գլխավոր դատախազություն հրավիրվելու փաստին:


«Սիրելի՛ քաղաքացիներ,


եթե առաջիկա օրերին լսեք որոշ քաղաքական շրջանակների աղմուկ-աղաղակը «քաղաքական հետապնդումների» մասին, ապա իմացե՛ք հետևյալը․


«Հայաստան» դաշինքի նախկին և գործող պատգամավորներ, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ ու նրանց ընտանիքի անդամներ հրավիրվել են դատախազություն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում։


Ոչ վաղ անցյալում հենց նրանք էին կատաղի պայքար մղում այս օրենքի ընդունման դեմ։ Նրանք շատ լավ գիտեին՝ ինչու»,- գրել է Վարդանյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Քաղաքականություն