ԱՄՆ զինուժը հարվածել է Նիգերիայում ԻՊ խմբավորմանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան զինուժն իր հրամանով հարվածներ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմտյան մասում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Թրամփը ջիհադիստներին անվանել է «ահաբեկչական ստորին խավ» և նշել, որ նրանք «հարձակվում և դաժանորեն սպանում էին հիմնականում անմեղ քրիստոնյաների այնպես, որ չէր եղել տարիներ, անգամ դարեր շարունակ»
«Ես նախկինում զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, և դա տեղի ունեցավ, – գրել է ԱՄՆ նախագահը: – Պատերազմի նախարարությունը (այսպես է Թրամփը վերանվանել Պենտագոնը) հասցրել է բազմաթիվ կատարյալ հարվածներ՝ այնպես, ինչպես կարող են միայն Միացյալ Նահանգները»:
«Թող Աստված օրհնի մեր զինվորներին և բոլորին ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ներառյալ մահացած ահաբեկիչներին, որոնց թիվը շատ ավելի կմեծանա, եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները»,- եզրափակել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ օբյեկտներ են հարվածել:
ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հարվածները հասցվել են «Նիգերիայի իշխանությունների խնդրանքով»:
AFRICOM-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով սպանվել են «ԻՊ-ի բազմաթիվ ահաբեկիչներ»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Վենեսուելայի շրջափակումը առնվազն երկու ամսով
Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է առնվազն երկու ամիս պահպանել Վենեսուելայի ափերի ծովային շրջափակումը՝ թույլ չտալով նավթատար...
Զրույցի ընթացքում հնչել են գաղափարներ, որոնք կարող են նպաստել երկարատև խաղաղության․ Զելենսկի
Զելենսկին, խաղաղության բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության հետ միասին, զրուցել է Ուիթկոֆի և Քուշների հետ։ Նրա...
Ալիևը հաստատել է հուշագիրը․ Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետությ...
Առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է․ Անահիտ Ավանեսյան
Նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ՌԴ առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժող...