Հասարակություն
Կարմիր խաչը այցելել է Վիգեն Էուլջեքչյանին
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Կարմիր խաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր։
Նշվում է նաև, որ անցյալ շաբաթ Էուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը, ըստ հայտարարության, նրան ուրախացրել և խրախուսել է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՄԻՊ-ի կոշտ գնահատականը․ կալանքը Հայաստանում հաճախ կիրառվում է անհասկանալի տրամաբանությամբ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
5.0
Պատմական օր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում․ բացվեց AI առաջին գործարանը
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0