Նախազգուշացում. Հայաստանում սպասվում է առատ ձյուն և բուք
Նախազգուշացում Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ին լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։
Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։
Նմանատիպ հոդվածներ
«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին. մանրամասներ
«ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները (2 %) կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ա...
Ռուսական ցորենով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղարկվում է Հայաստան. ԶԼՄ
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Գմելինկայի կայարանից 1990-ական թվականներից հետո առաջին անգամ ցորենով բեռնված վագո...
Խիստ պայմաններ կլինեն. Ավինյանը զգուշացրեց կառուցողապատողներին
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ընդունված որոշմամբ տարբերակում է դրվում և խստացվում են ա...
Երևանյան կանգառներում հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները. Տիգրան Ավինյան
Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի փոխարեն ներկրվել է 42 սարքավորում: Այս մասին հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տե...