Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս է գրվել հիվանդանոցից։
Նրան վերջին օրերին երկու անգամ վիրահատել են և սրտին 5 ստենդ են տեղադրել. Սկզբում 2–ը, ապա ևս 3–ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր Աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նույն ժամին նաև նախատեսված էր միասնական աղոթք, որին մասնակցելու և Գարեգին Բ–ին աջակցություն հայտնելու նպատակով Մայր տաճար էր գնացել նաև հավատավոր ժողովուրդը։ Հենց այդ ժամանակ էր վատացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Տեր Վրթանեսին հոսպիտալացրել էին։ Հիվանդանոցում պարզվել էր, որ սրտմկանի ինֆարկտ է գրանցվել։





























