Գողության խոշոր դեպք Ելիսեյան պալատում. անհետացել է մշակութային ժառանգության սպասք
Ֆրանսիայի նախագահի նստավայրում բացահայտվել է սպասքի գողության դեպք, որի կենտրոնում եղել է Ելիսեյան պալատի աշխատակիցներից մեկը։ Պաշտոնական տվյալներով՝ նա շուրջ երկու տարի, ապօրինի կերպով դուրս է բերել ճենապակյա սպասքի 100 առարկա, որը օգտագործվում էր պետական ընդունելությունների ժամանակ։
Գողացված առարկաների մի մասը գրանցված են որպես մշակութային ժառանգության առարկաներ, ինչը գործին հաղորդում է առանձնակի նշանակություն։ Պարզվել է, որ աշխատակիցը սպասքը փոխանցել է ճենապակու հավաքածու ունեցող անձի, որը միաժամանակ աշխատել է Լուվրի թանգարանում՝ որպես հսկիչ։
Գողությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ սպասքի պակասը դարձել է ակնհայտ։ Իրավապահների իրականացրած խուզարկությունների ընթացքում երկու տղամարդկանց մոտ հայտնաբերվել են անհետացած բոլոր առարկաները։
Դատարանի որոշմամբ՝ գործով անցնող անձինք պարտավորվել են ամբողջությամբ վերադարձնել գողացված սպասքը և գտնվում են դատական վերահսկողության ներքո։ Երկուսն էլ ազատվել են աշխատանքից:





























