Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ մարզերում ու Երևանում հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։
«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար:
Շնորհակալություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգեր՝ ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով...
Իրավիճակը ճանապարհներին. Վարդենյաց լեռնանցքում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Փակ է Արագածոտնի մարզում Ա...
Ամերիկայի նախագահին համեմատել են Գրինչի հետ
Politico-ն Ամերիկայի նախագահին համեմատել է Գրինչի հետ։Նշվում է, որ այս համեմատությունն արվել է Սպիտակ տան կողմից Եվրոպայ...
Վարչապետն անձամբ ասել է՝ այսօր էլ պատրաստ է Հայրապետին ընդունել. Վազգեն սրբազան
Մեր գործողությունները հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի են եւ հանուն ամենայն հայոց կաթողիկոսության: Այս մասին այսօր՝ Արգեշ...