Ամեն ինչ էլ սպասելի է. Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվում է. փաստաբան
Սամվել Շահրամանյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում է․ նրան կրկին հարցաքննում են։
Շահրամանյանին հարցաքննում են արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղ գտած հայտարարությունների հիման վրա։ Ի դեպ, այս վարույթով Արցախի նախագահը մի քանի անգամ հարցաքննվել է։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն, ու կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան։
«Արցախի Հանրապետության նախագահն այս քրեական վարույթով ընդամենը վկայի դատավարական կարգավիճակ ունի, բայց հաշվի առնելով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչության խուզարկությունը` ամեն ինչ էլ սպասելի է (նկատի ունի կալանքի միջնորդություն ներկայացնելը. խմբ․)»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը նշել է՝ 2025 թվականի հունիս-հուլիս ժամանակահատվածում Սամվել Շահրամանյանն այս վարույթի շրջանակում 12 անգամ ինտենսիվ հարցաքննվել է ու ներկայացրել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները։
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...