Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին ու Լևոն Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի, Իշխան Սաղաթելյանի առանձին հայտարարություններին:
«Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, ինչ ինքը՝ Կտրիճը։ Փրկում են իրենց գործակալ ընկերոջը, իրենց նախընտրական շտաբը։ Փրկում են իրենց հանրահավաքներին մարդաքանակ ապահովողին, եկեղեցիներում իրենց քարոզը անողին։ Կտրիճի փրկիչները գործում են այն նույն լեյտենանտի հրահանգով, որին ամենօրյա ռեժիմով զեկուցում է Կտրիճը»,- գրել է Չախոյանը:
Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Միևնույն ժամանակ Մայր Աթոռում հավաքվելու կոչեր են արել ընդդիմադիր մի շարք ուժեր:
Ավելի ուշ ՆԳՆ և Մայր Աթոռը հանդես են եկել հայտարարույթուններով:
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Իրավիճակը` Մայր Աթոռում
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները,...