Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ. Ավինյան
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են նաև բուժկենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքները: Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը 2025 թ. փակում է 308.6 մլն դրամ դրական ցուցանիշով, մինչդեռ նախորդ տարիներին բուժկենտրոնը վնասներով է աշխատել, օրինակ՝ 2024 թ. արձանագրելով 368.5 մլն դրամ վնաս:
Տիգրան Ավինյանը նշել է, որ շատ մեծ ծավալի աշխատանք է արվել. «Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ, և Երևանի քաղաքապետարանը պարտավոր է այնպես անել, որպեսզի մեր բժշկական կենտրոնների մատուցած ծառայությունները լինեն բարձր որակի, որ մեր ենթակառուցվածքը լինի նորագույն ստանդարտներին համապատասխան, և այդ խնդիրը բոլոր բուժկենտրոններում փուլ առ փուլ լուծում ենք»,- ասել է նա՝ կարևորելով նաև պացիենտների նկատմամբ հոգատար վերաբերմունքը:
«Ուզում ենք, որ երևանցիները, որոնք օգտվում են Երևանին պատկանող բժշկական կենտրոնների ծառայություններից, վստահ լինեն, որ այդ ծառայությունները լինելու են բարձր որակով, իրենց մասին, իրենց երեխաների մասին հոգ են տանում»,- ասել է Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեց...
Ինչքան էլ, որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը. 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում. Եղոյան
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի կողմից Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին` շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատա...
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...
Սերժ Սարգսյանի Արման Թաթոյան, վանդակը գլխումդ է. Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյում գրառում է կատարել. «Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանն ասում...