«Ղումարի» վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ-էշ խոսել. Սիմոնյանը` Հարությունյանի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով դերասաններից մեկի քննադատություններին:
Խոսքը դերասան Լևոն Հարությունյանի մասին է: «Մի դերասան կար, որ ժամանակին մորս «Մամ ջան»-ով էր դիմում՝ չնայած իր պատկառելի տարիքի: Հիմա ինձ տեսնելիս արագ-արագ անցնում է՝ հայացքը փախցնելով: Բացի ստեղ-ընդեղ նկարվելուց՝ մի մշտական դեր է հիմա գրել իր համար՝ փողի դիմաց իշխանություններից է բողոքում:
Անում է դա իր ՅոՅո մակարդակին համապատասխան, խոսում «որձ լինելու» և «տղամարդ լինելու» մասին, դե բա հո լուրջ քաղաքական բանավեճի մեջ չէր մտնելու: Բայց ես իրեն խղճում եմ շատ ու ափսոսում, իր «ղումարի» վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ-էշ խոսել, բայց ախր այդ փողն էլ չի հերիքելու»,- գրել է Սիմոնյանը:
Նշենք՝ Լևոն Հարությունյանը ավելի վաղ նշել էր. «Մեր սրբազանները տղա են, որձ են, կնոջ հետ են եղել, դրա մեջ վատ բան կա՞, ի՞նչ են ընկել հետևներից»:
Տղամարդը, որն ամեն առավոտ որոշումներ է կայացնում, սրտիկ է անում, դրանից հետո ինչ-որ բան է գցում, ժողովու՛րդ, արհամարհեք: Այս մասին 24news.am-ի տաղավարում ասել է դերասան Լևոն Հարությունյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին:
Դերասանն ընդգծել է, որ անկախ քաղաքական հայացքներից, իր ազգն իրենն է, բայց մարդիկ չարացած են մեկը մյուսի դեմ և ուզում է հասկանալ՝ ինչպես այսպես ստացվեց:





























