Հայաստան-Վրաստան սահմանն հատում է 22 վագոն ադրբեջանական բենզինը. Պապոյան
Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,- գրել է Պապոյանը:
Ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի առաջին խմբաքանակը։
SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինով 22 երկաթուղային վագոն կբեռնվի՝ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քր...
Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել
Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել։ «Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննութ...
Ակնկալելի սցենարը կատարված է. Ավինյանը՝ դպրոցում բջջային հեռախոսների սահմանափակման մասին
Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց...
Ադրբեջանական պրեմիում բենզինը Հայաստանում կվաճառվի 440 դրամով
Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Run oil»-ի բենզալցակայաններում: Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկ...