Սլովակիայի վարչապետը Ուկրաինան համեմատել է սև խոռոչի հետ
Ուկրաինան նման է սև խոռոչի, որը կլանում է Եվրամիության փողերը և նրա ապագան։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ուկրաինան սև խոռոչ է, որը վատնում է միլիարդավոր եվրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողություն և Եվրամիության կայուն ապագա», - գրել է նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան կխոչընդոտի Կիևին «փոխհատուցման վարկի» տրամադրումը առաջիկա Եվրոպական խորհրդում։ Նա հավելել է, որ Բրատիսլավան չի աջակցի պատերազմի համար եվրոպական միջոցների հատկացմանը, քանի որ հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը։
Դեկտեմբերի 10-ին էլ The New York Times-ը հաղորդել է, որ Եվրամիությունը չունի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ռազմավարություն։ Հրատարակության հեղինակները նշում են, որ ԵՄ անդամ պետությունները չունեն պատասխաններ «երկրի ապագային վերաբերող որոշումների վերաբերյալ հիմնական հարցերին»։ Ավելին, եվրոպացի առաջնորդները բախվում են այլ մարտահրավերների, այդ թվում՝ բյուջետային դեֆիցիտի և հասարակական կարծիքի վատթարացման՝ Ուկրաինային շարունակական աջակցության պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...
Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեց...
Ինչքան էլ, որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը. 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում. Եղոյան
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի կողմից Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին` շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատա...
Սերժ Սարգսյանի Արման Թաթոյան, վանդակը գլխումդ է. Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյում գրառում է կատարել. «Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանն ասում...