Հասարակություն
Սնուփ Դոգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ 2026 թվականի Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերում, հայտնում է ԱՄՆ օլիմպիական կոմիտեի կայքը:
Հիշեցնենք, որ 2024 թ. Սնուփ Դոգը, որպես լրագրող, աշխատել է Փարիզում կայացած ամառային խաղերում։ Երաժիշտը նաև տարել է օլիմպիական կրակը բացման արարողությունից առաջ, ապա ելույթ է ունեցել փակման արարողության ժամանակ։ Ռեփերը արժանացել է 2 «Էմմի» մրցանակի՝ Օլիմպիական խաղերի լուսաբանմանը մասնակցելու համար։
Սնուփ Դոգը կդառնա ԱՄՆ-ի հավաքականի առաջին պատվավոր մարզիչը՝ որպես կամավորական պաշտոն, որը նախատեսված է մրցումներից դուրս ամերիկացի մարզիկներին աջակցելու և ոգեշնչելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մանրամասներ են հայտնի դարձել հոր և որդիների սպանությունից. «Ժողովուրդ»
3.0
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից
ՄԻՊ-ի կոշտ գնահատականը․ կալանքը Հայաստանում հաճախ կիրառվում է անհասկանալի տրամաբանությամբ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
5.0