Հասարակություն
Ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց և մառախուղ․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Մեղրիի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Արտաշատի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Խուզարկություններ Արմավիրի մարզի ավելի քան 20 հասցեներում
Ուշգին երկրաշարժ` Իտալիայում
Փաշինյանին ուղղված տեսաուղերձի գործով խուզարկություններ են սկսվել
Մանրամասներ են հայտնի դարձել հոր և որդիների սպանությունից. «Ժողովուրդ»
3.0