Հասարակություն
Սպիտակ տունը մեկնաբանել է Վենեսուելայի ափերի մոտ տանկերի առգրավումը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարզապես հետևել է իր պատժամիջոցների օրենքներին՝ Վենեսուելայի ափերի մոտ նավը գրավելիս։
«Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը նավթատար նավի գրավումը համարում է վարչակազմի պատժամիջոցների քաղաքականության իրականացում», - լրագրողներին ասել է նա՝ հարցին, թե արդյոք նավի գրավումը կարող է հանգեցնել ռազմական հակամարտության։
Մամուլի քարտուղարը նաև ասել է, որ Թրամփը հետաքրքրված չէ Վենեսուելայում երկարատև պատերազմով։
Ավելի վաղ, հայտնել էինք, որ ԱՄՆ ուժերը Վենեսուելայի ափերի մոտ առգրավել և վերահսկողության տակ են վերցրել պատժամիջոցների տակ գտնվող նավթատարը։ Այս մասին հաղորդել էր Bloomberg գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3