Փեզեշքիանը մեկնել է Ղազախստան՝ ամրապնդելու երկրների միջև համագործակցությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ընդգծելով, որ այցի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը։
Նշվում է, որ Մասուդ Փեզեշքիանին ուղեկցում են Իրանի արտաքին գործերի, գյուղատնտեսության, արդարադատության, մշակույթի և իսլամական առաջնորդության, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարները։
Իրանական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպելու է Ղազախստանի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ քննարկելու առևտրի, տնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի, ինչպես նաև մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Նշվում է, որ կողմերի միջև նախատեսված է նաև համագործակցության մի շարք ուղղությունները խթանելուն միտված տարբեր համաձայնագրերի ստորագրում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Այս մասին վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրի...
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...