Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Այս մասին վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի համար ԵՄ խորքային ինտեգրման նոր հնարավորությունների ստեղծմանը՝ այդ թվում տնտեսական, էներգետիկ և ինստիտուցիոնալ ոլորտներում։
«Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Կոնկրետ նախագծերի շուրջ պայմանավորվածություն ունենք, Գերմանիան կօգնի Հայաստանին նաև մի շարք նախագծերում էներգամատակարարման ոլորտում ՝ այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնելու համար»,-ասել է Մերցը։
Նա նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ շատ կոնկրետ խոսել են այս մասին, ձեռք են բերել համապատասխան համաձայնություններ, որոնք նաև գրավոր արտահայտություն են ստացել։ Երկկողմ համաձայնություն կա մոտակա տարիներին սերտորեն աշխատել միասին։
«Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո պատմական շանս կա լայն, կայուն և եվրոպական հիմքի վրա դնել այս գործընթացը»,- նշել է Գերմանիայի կանցլերը։
Ըստ նրա՝ Եվրոպան նույնպես մեծ գրավչություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների համար։
Նմանատիպ հոդվածներ
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնության կո...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերություննե...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...