Հայաստանի դիրքն` աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում

«Գլոբալ խաղաղության ինդեքսը» հրապարակել է 2025-ի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։ Պետությունների ցանկում ներառված է 163 երկիր։ Ըստ արդյունքների՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետության ​​մակարդակով հակամարտությունները զգալիորեն ավելացել են։ Իսկ բազմաթիվ երկրներ էլ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը։


2025-ի աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկը ստորև՝


I. Իսլանդիա


2. Իռլանդիա


3. Նոր Զելանդիա


4. Ավստրիա


5. Շվեյցարիա


6. Սինգապուր


7. Պորտուգալիա


8. Դանիա


9. Սլովենիա


10. Ֆինլանդիա


Ցանկի 58-րդ տեղում Հայաստանն է, 95-րդ տեղում՝ Ադրբեջանը, 109-րդ տեղում՝ Վրաստանը, 142-րդում՝ Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցրել է 146-րդ տեղը։


Թուրքիան 14 երկրներից մեկն է, որ ներառված է ավելի քան 5 արտաքին հակամարտության մեջ։ Այդ հակամարտությունների թվում առաջատար են հատկապես Սիրիան և Եթովպիան։


Նշվում է, որ Սառը պատերազմից ի վեր իրենց համաշխարհային ազդեցությունն ընդլայնող երկրների թիվը եռապատկվել է ու այդ երկրների թվում են Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Վիետնամը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Քաղաքականություն

Պատահարներ