Կանխակալ մոտեցում, թե դատաքննություն, ըստ քմահաճույքի. «Էգալիտե» ՍՊԸ-ն` ընդդեմ ՀՌՀ-ի
Վարչական վերաքննիչ դատարանում Դատավորներ Ռաֆիկ Խանդանյանի, Միքայել Մելքումյանի և Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստն «Էգալիտե» ՍՊՆ-ն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի:
Նշենք, որ «Էգալիտե» ՍՊՆ-ն դատարանում վիճարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից անցկացված 106.9 հաճախականության մրցույթի արդյունքները: Այս հաճախականությամբ հեռարձակվում էր ռադիո Ջազ FM ռադիոկայանը:
«Էգալիտե» ՍՊԸ-ը փաստաբան Տիգրան Մուրադյանը նիստի մեկնարկին ինքնաբացարկ հայտնեց դատավորներ Խանդանյանին, Մելքումյանին և Հարությունյանին: Պատճառը դատարակնի կողմից հայցադիմումի մուտքագրումից ընդամենը երկու ամիս անց դատաքննություն նշանակել էր: Նշենք, որ խիստ ծանրաբեռնվածության պատճառով վերջին շրջանում վերքննիիչ դատարանը հայցերը քննության է առնում մեկ տարուց ոչ շուտ: Ի՞նչ է ստացվում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դեմ ներկայացված հայցի պարագայում դատարանը կամ կանխակալ մոտեցում է ցուցաբերել, կամ էլ մեկ տարուց ոչ շուտ քննվող գործերն ուղղակի անտեսվում են և քննության առարկա դառնում ըստ քմնահաճույքի: Քննության առնելով ինքնաբացարկի միջնորդությունը տատարանը այունուամենայնիվ մերժեց այն:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերաքննիչի երեք դատավորները ինքնաբացարկը մերժել են տառացիորեն նույնաբովանդակ պատճառաբանությամբ: Դատավորներին ներկայացված ինքնացարկի շուրջ Auroranews-ը զրուցեց «Էգալիտե» ՍՊԸ-ը փաստաբան Տիգրան Մուրադյանի հետ:
Auroranews-ը ուշադրության կենտրոնում է պահելու այս դատավարությունը և սպասվող զարգացումները ձեզ կներկայացնի հաջորդիվ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտ...
Փաշինյանը նշել է ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնական ռազմավարությունը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է աղքատության խնդրին՝ նշելով, որ երկրում ծայրահեղ աղքատութ...
ՔԿ-ն` Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է ք...
Այսուհետ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի. որոշումն ընդունվեց
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշումըՆախագծի...