ՔԿ-ն` Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Կատարվում է նախաքննույթուն»,- հայտնել են կոմիտեից։
Հիշեցնենք` Հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջեւ բռնկված, կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ականատեսների փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջեւ ծագել է տեւական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի եւ կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլեւ բավականին երկար ժամանակ տեւած ծեծկռտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր պոկել։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտ...
Փաշինյանը նշել է ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնական ռազմավարությունը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է աղքատության խնդրին՝ նշելով, որ երկրում ծայրահեղ աղքատութ...
Այսուհետ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի. որոշումն ընդունվեց
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշումըՆախագծի...
Կանխակալ մոտեցում, թե դատաքննություն, ըստ քմահաճույքի. «Էգալիտե» ՍՊԸ-ն` ընդդեմ ՀՌՀ-ի
Վարչական վերաքննիչ դատարանում Դատավորներ Ռաֆիկ Խանդանյանի, Միքայել Մելքումյանի և Ալեքսանդրա Հարությունյանի նախագահո...