Վենեսուելայում բանակը բերվել է մարտական պատրաստության․ Մադուրոն արձագանքել է Թրամփին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության։ Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքների արդյունքում արդեն հինգ ամիս շարունակ իրականացվում են «Անկախություն-200» անվանումով լայնածավալ զորավարժություններ, որոնցում ներգրավված են նաև ոստիկանական ստորաբաժանումներ։
Մադուրոն քննադատել է Վաշինգտոնի քայլերը Վենեսուելայի նկատմամբ՝ դրանք գնահատելով որպես երկրների ինքնիշխանության վրա անընդունելի ճնշում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ամերիկյան զինված ուժերը շուտով կհարվածեն Լատինական Ամերիկայում գտնվող ցամաքային թիրախներին։
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...