Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ․ մի շարք դրույթներ հակասել են Ռուսաստանի դիրքորոշմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Կրեմլում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինային վերաբերող ամերիկյան առաջարկները, որոնց մի մասը ռուսական կողմը չի ընդունել։ Պուտինը այս մասին ասել է India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հարցերը ներկայացվել են և ստացել քննարկում։
Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմի բարձրացրած մի շարք դրույթներ հակասել են Ռուսաստանի դիրքորոշմանը, սակայն կողմերը փոխանակել են տեսակետներ և պատկերացումներ ընթացիկ գործընթացների շուրջ։
Հավելենք՝ Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշներին։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել էին նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նշվում է, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...