Խաղաղության օրակարգի նախաձեռնողն Ադրբեջանն է․ Ալիև
Խաղաղության օրակարգի նախաձեռնողն Ադրբեջանն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետական նախարար լորդ Վերնոն Քոուքերին ընդունելիս: Այս մասին փոխանցում է APA լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։
Ալիևն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերություններին ընդգծելով․
«Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունները հարուստ պատմություն ունեն։ Մեր երկրների միջև համագործակցությունը սկսվել է էներգետիկայի ոլորտում և հետագայում ընդգրկել է բազմաթիվ ոլորտներ»,- հավելել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...