Դատախազությունը ընթացք տվեց Աննա Հակոբյանի հաղորդմանը՝ «88» սուպերմարկետների հետ կապված
ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Այս մասին Auroranews.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննություն իրականացնել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն, և կոչ է արել տուժած գործարարներին՝ դիմել իրավապահներին։
Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի:
Նմանատիպ հոդվածներ
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...
Արշակ Սրբազանը կալանավորվեց․ փաստաբան
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք։ Այս մ...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...