Ահազանգեր են հնչում, թե իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել. Աննա Հակոբյան
«88» սուպերմարկետների ցանցի հետ իմ որևէ առնչության բացակայության վերաբերյալ իմ հայտարարությունից հետո ահազանգեր են հնչում, թե իմ անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։ Նման բովանդակությամբ պնդումներ կան նաև իմ վերոհիշյալ գրառման մեկնաբանություններում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Նման արարքները, հաստատվելու դեպքում, քրեական պատասխանատվություն են ենթադրում։
Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։
Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։
Բոլոր այն գործարարներին, ովքեր տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և, միևնույն ժամանակ, դիմել իրավապահ մարմիններին։
Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով։
Մտադիր եմ հետևողականորեն հետամուտ լինել իմ անվան այսպիսի շահարկման բոլոր դեպքերին, իմ անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին»,- գրել է Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնայի...
Սուրեն Պապիկյանը նշել է` որն է զինծառայության ժամկետի կրճատման նպատակը
Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ԱԺ-ում այս մասին հայտարարե...
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին. Արսեն Բաբայան
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:Հիշեցնենք` Քննչա...
Իբր ակցիայի մասնակցի պայուսակի մեջ թմրանյութ է դրել. Արշակ սրբազանի փաստաբան
Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայ...