Ռուսաստանը ուժեղացնում է իր ապատեղեկատվական արշավը Հայաստանում․ Կալլաս
Եվրամիությունը 15 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին աջակցության ծրագրի շրջանակներում։ Այս մասին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ այս միջոցները կօգնեն Հայաստանին ֆինանսավորել վստահության ամրապնդմանն ուղղված գործողությունները։
«Միևնույն ժամանակ, Հայաստանը բախվում է այլ մարտահրավերների։ Հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը և նրա լիազորված անձինք ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում։ Մենք տեսնում ենք նույն ուժերին Մոլդովայում, և ծրագիրը նույնն է։ Հայաստանին հատկացված միջոցները կծախսվեն նաև արտաքին միջամտությունը բացահայտելու, վերլուծելու և չեզոքացնելու վրա», - ասել է Կայա Կալլասը։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունների մասին
Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար,...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...