Հայտնի է՝ ինչ պահանջներ է ներկայացրել Վրաստանը՝ Ադրբեջանին և Հայաստանին․ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ երկրի գործող իշխանությունների հարաբերությունները լարված են դարձել ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Ինչպես նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, Վրաստանի ղեկավարությունը Երևանի հասցեին պահանջներ է ներկայացրել՝ կապված այնտեղ գործող վրացական Հասարակական կազմակերպությունների գործունեության հետ։
«Կոբախիձեն Հայաստանին խնդրում է վտարել վրացական ՀԿ-ներին Երևանից (որն այժմ լի է վրացիներով, քանի որ նախկինում Վրաստանում Արևմուտքի ֆինանսավորմամբ անցկացված կոնֆերանսները բոլորը տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանը չունի օտարերկրյա գործակալների մասին օրենք և չի նախատեսում այդպիսի օրենք, և վրացիների ազատությունը սահմանափակելու հիմքեր չկան։ Կոբախիձեն, իր հերթին, սպառնում է Երևանին ապրանքների տեղաշարժի սահմանափակումներով», - նշել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ նմանատիպ խնդիրներ են առաջացել նաև Ադրբեջանի հետ։ Սաակաշվիլիի ասելով՝ Թբիլիսին սկսել է խոչընդոտներ ստեղծել ադրբեջանական բեռնափոխադրումների համար, ինչը Բաքվում դժգոհություն է առաջացրել։ Վերջինս ընդգծում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում այս իրավիճակը կապվում է արտաքին ազդեցությունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունների մասին
Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար,...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...