Հայտնի է՝ ԵՄ-ի օդային սահմանափակումների պատճառը Հայաստանի նկատմամբ
Եվրամիության օդային տարածքում հայկական գրանցում ունեցող ինքնաթիռների թռիչքների սահմանափակումները կապված են տեխնիկական ու անվտանգային պահանջների հետ և քաղաքական ենթատեքստ չունեն։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ գործընթացը գտնվում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության վերահսկողության ներքո։
Նրա խոսքով՝ իրականացված գնահատման արդյունքում սահմանվել են մի շարք քայլեր, որոնք Հայաստանը պետք է իրականացնի՝ համապատասխանելու համար եվրոպական չափանիշներին։ ԵՄ-ն մշտական կապի մեջ է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և մինչև պահանջված միջոցառումների ամբողջական կատարումը վերջնական որոշում չի ընդունվի։
Կոսը նշել է, որ գործընթացը վերաբերում է միայն անվտանգության ապահովմանը։ Այս նպատակով ԵՄ-ն Հայաստանին առաջարկել է մասնակցություն «Twinning» ծրագրում, որի շրջանակում անդամ պետությունների փորձագետները տեխնիկական աջակցություն կտրամադրեն կառավարությանը։ Ծրագրի ֆինանսավորումն ապահովվելու է Եվրամիության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունների մասին
Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար,...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...