Քաղաքականություն

Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. փաստաբան

Ofelya
Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. փաստաբան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։


Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը։


Տեղեկությունը հայտնել է Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Պաշտպանն այլ մանրամասներ չի հայտնել, քանի որ դեռ չի ստացել որոշումը։ Պաշտպանական խումբը հավելյալ տեղեկություններով հանդես կգա ավելի ուշ։


Նախնական տեղեկություններով՝ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված 20 միլոն դրամ գրավով։


Հիշեցնենք, որ Սարգսյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250