Ադրբեջանը զգոն է Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումների հարցում․ նախագահի օգնական
Ադրբեջանը 2022 թվականից Ուկրաինային տրամադրել է ավելի քան 40 միլիոն դոլարի աջակցություն՝ ներառյալ մարդասիրական բեռներ, վերակառուցման ծրագրերում ներգրավվածություն և ուկրաինացի երեխաների վերականգնողական նախաձեռնություններ։ Այդ մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը՝ Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ երեխաների վերականգնողական ծրագիրը շարունակական է, իսկ Ադրբեջանը դա դիտարկում է որպես մարդասիրական պարտավորությունների մաս։ Հաջիևը միաժամանակ նշել է, որ Բաքուն չի մասնակցել և չի նախատեսում մասնակցել ուկրաինական հակամարտության ռազմական բաղադրիչին։
Խոսելով պատժամիջոցների թեմայից՝ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը զգոն է կիրառվող սահմանափակումների հարցում և հերքում է մեղադրանքները, թե երկիրը օգնում է Ռուսաստանին շրջանցել դրանք։ Նա հավելել է, որ Բաքուն և Մոսկվան 2022-ից ի վեր էականորեն չեն մեծացրել երկկողմ առևտրի ծավալը։
Անդրադառնալով տարածաշրջանային առևտրային հոսքերին՝ Հաջիևը անդրադարձել է Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի աճին՝ նշելով, որ այն ձևավորվում է հիմնականում վերարտահանման հիմքով։ Նրա խոսքով՝ այդ հոսքերը չեն կապված նոր արդյունաբերական արտադրանքի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը
Հայաստանի խորհրդարանը 93 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրել է Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության...
Սոցիալական աջակցություն է, ոչ թե ընտրակաշառք. Գյումրու ՔՊ թեկնածուն` 50 հազար դրամ բաժանելու մասին
Իշխող թիմը պարտավոր է հետևել, որ ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում, այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ ամ...
Իրանի պատասխանն Իսրայելի հարձակումներին անհամաչափ էր․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայում Իսրայելի հյուպատոսության հարձակմանն ի պատասխան Իրանի հարվա...
ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը կխորանա միջուկային էներգիայի ոլորտում
Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բնական հեղուկ գազի և մի...