ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը կխորանա միջուկային էներգիայի ոլորտում
Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բնական հեղուկ գազի և միջուկային էներգիայի ոլորտներում կնքված նոր համաձայնագրերը նպաստելու են երկու երկրների էներգետիկ ռազմավարական համագործակցության խորացմանը:
Ըստ այդմ՝ սեպտեմբերին ստորագրված «Ռազմվարական քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագրով» կողմերը նպատակադրված են զարգացնել քաղաքացիական ուղվածության տեխնոլոգիաներն ու այդ ամենի շուրջ կարգավորման համագործակցությունը:
Բացի այդ մեկ այլ համաձայնագրով, որը ստորագրվել է Թուրքիայի պետական սեփականություն համարվող «BOTAŞ» խոշոր նավթագազային ընկերության և հեղուկ գազի արտահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերության միջև, 2026-ից ի վեր տարեկան 4 մլրդ խմ հեղուկ գազ է ներմուծվելու ԱՄՆ-ից:
Ermenihaber փոխանցմամբ՝ երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության վերաբերյալ նոր փաստաթղթերին անդրադարձել է Հուդսոնի համալսարանի ավագ մասնագետ Բիգհամ Մաքքոունը: Նա Թուրքիա-ԱՄՆ «Ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիրը» որակել է որպես ռազմավարական քայլ, որը նպատակ ունի նվազեցնել Թուրքիայի էներգետիկ կախվածությունն անկայուն մատակարարներից:
«Միջուկային տեսանկյունից ամերիկյան ռեակտորների գործարկումը կնվազեցների գները Թուրքիայի սպառողների համար և կբարձրացնի էներգետիկ հոսքի կայունությունը»,- հավելել է վերջինս:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության մասին վերջին և ռազմավարական անվանումը փաստաթուղթը կնքվել է սեպտեմբերի 25-ին, Վաշինգտոնում՝ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը առերես հարցաքննվել են․ «Հայկական ժամանակ»Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը առերես հարցաքննվել են․ «Հայկական ժամանակ»
Հայկական ժամանակի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատո...
Միրզոյանը և Բորելը հանդիպել են
Երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանում տիրող իրավիճակի և ավելի...
Նոր մանրամասներ` Փաշինյանի Մոսկվա կայանալիք այցից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից զատ ապրիլի 19-20-ը Ռուսաստանի Դաշնություն...
Հայաստանը նոր փոխարտգործնախարար ունի
Նոր փոխնախարարը զբաղեցրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...