Սոցիալական աջակցություն է, ոչ թե ընտրակաշառք. Գյումրու ՔՊ թեկնածուն` 50 հազար դրամ բաժանելու մասին
Իշխող թիմը պարտավոր է հետևել, որ ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում, այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու,, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Արձագանքելով ահազանգերին, որ ՔՊ թեկնածուն ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել քաղաքացիներին՝Հովհաննես Հարությունյանը չհերքեց, սակայն պարզաբանեց, թե դրանք սոցիալական աջակցություններն են, որոնք կապ չունեն ընտրությունների հետ:
Հարցին, թե նախընտրական քարոզչության ժամանակ գումար բաժանելը վարչական ռեսուրս չի՞ համարվում, ՔՊ-ական թեկնածուն ասաց. «Իհարկե՝ ոչ, 30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել ու շատ մարդիկ միշտ դիմել են, դիմումներ են գրել ու աջակցություններ են ստացել: Թող մարդիկ մտածեին 30 տարի էդ մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային, և հիմա նման բաներ չասեին»:
Դիտարկմանը, որ երբ Սյունիքի համայնքապետերը աջակցություն տրամադրեցին, դա որպես կաշառք դիտարկվեց, Հովհաննես Հարությունյանն արձագանքեց.
«Բացարձակ նման դեպքեր չեն, իմ ասածը շարունակական գործընթաց է: Դա աշխատանքային պրոցես է, մարզպետի գործառույթն է և բացարձակ կապ չունի ընտրությունների հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...