Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը
Հայաստանի խորհրդարանը 93 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրել է Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կարող են Ղազախստանում և Հայաստանում առանց վիզայի մնալ 90 օր։ Դրանից հետո հնարավոր կլինի ձևակերպել ժամանակավոր կացության թույլտվություն, օրինակ՝ աշխատանքի, ուսման, բուժման և այլն:
Բացի այդ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական մարմինները տեղեկատվություն կփոխանակեն իրենց տարածքներում գտնվող կողմերի քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի վերաբերյալ։ Ղազախստանի կողմից դա ներքին գործերի նախարարությունն ու աշխատանքի նախարարությունն են, հայկական կողմից՝ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, լուծում գտնելը հիմա ավելի հեշտ է․ Ալիև
Մենք մտադրություն չունեինք շարունակելու(պատերազմը սեպտեմբերի 19-ին)։ Եթե ուզում էինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտ...
ԱՄՆ-ն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը
Ամերիկյան կողմն Ուկրաինա է հասցրել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում օգնության առաջին խ...
Ռուբիոն` Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմի հնարավորության մասին
ԱՄՆ-ն, իրոք, չէր ցանկանա պատերազմ սկսել Իրանի հետ, սակայն Վաշինգտոնը դեռ հեռու է Իրանի հետ որևէ պայմանավորվածությունից։...
Նա չի վերահսկում սեփական զինվորներին. Զախարովա
30-օրյա հրադադարի հաստատման միակ խոչընդոտը Կիևն է, որը խախտում է պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտ...