Թրամփն ԱՄՆ հարձակումը Իրանի դեմ անվանել է անթերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված գործողությունն անցել է առանց խնդիրների։ «Դա անթերի առաքելություն էր»,– նշել է Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ զինծառայողներին ուղղված իր ուղերձում։
Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսել էր գործողություն Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային հարվածների և դիվերսիոն գործողությունների նպատակը եղել են Իրանի ատոմային օբյեկտները, ռազմական հրամանատարական ստորաբաժանումները, ճանաչված միջուկային ֆիզիկոսները և ավիաբազաները։
Իրանը հերքել էր մեղադրանքները և պատասխանել սեփական հարձակումներով։ Պատերազմական գործողությունները շարունակվել էին 12 օր, որոնց ընթացքում գործընթացին միացել էր նաև ԱՄՆ-ը՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարված հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Դրանից հետո Իրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ էր հասցրել Կատարում տեղակայված ամերիկյան Էլ Ուդեյդ ռազմակայանին՝ ընդգծելով, որ չի նախատեսում շարունակել սրացումը։
Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Իրանի այս քայլը «փուքսը թողնելու» նշան է եղել, ինչի հետևանքով հնարավոր է ստեղծվի խաղաղության և կայունության միջավայր Մերձավոր Արևելքում։ Նա նաև նշել էր, որ Իսրայելն ու Իրանը եկել են հրադադարի պայմանավորվածության։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Պետրոսյանը «գիշերօթիկների» հարցը խեղաթյուրում է. նախարարի խորհրդական
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երկու օր է աղաղակում է՝ “գուժելով” որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությու...
«Լուսավոր Հայաստան»-ը որոշեց անվստահություն չհայտնել Հայկ Մարությանին
Երևանի ավագանու «Լույս» խմակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Լուսավոր Հա...
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չի տեսել որևէ օգտակար բան: Վարչապետը նման համոզմո...